Loading

Վայր ընկնելու կանխարգելում

Վայր ընկնելը տարեցների վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառներից է։

Հետևեք այս պարզ և գործնական խորհուրդներին՝ նվազեցրեք ընկնելու ռիսկը.

Բժշկի խորհրդատվություն Բժիշկը կարող է վերանայել այն դեղերը, որոնք բարձրացնում են ընկնելու ռիսկը՝ օրինակ՝ հանգստացնողներ, հակադեպրեսանտներ, հակաալերգիկներ։ Աչքի, ականջի կամ նյարդաբանական հիվանդությունները նույնպես կարող են նպաստել հավասարակշռության խանգարմանը։ Բժշկին ներկայացրեք Ձեր առողջական խնդիրները՝ գլխապտույտ, հոդացավ, շնչառության դժվարություն կամ թմրածություն ոտքերում: Բժիշկը կգնահատի Ձեր առողջական վիճակը, մկանային ուժը, հավասարակշռությունը և քայլվածքը։

Զգույշ շարժումներ Նստած կամ պառկած տեղից աստիճանաբար վեր կացեք , հանկարծակի մի կանգնեք: Եղեք ակտիվ՝ ֆիզիկական ակտիվությունն օգնում է ամրապնդել և բարելավել մկանային համակարգը և հավասարակշռությունը։ Զբոսանքով կամ ջրային վարժություններով զբաղվեք միայն բժշկի թույլտվությամբ:

Հարմարավետ և անվտանգ կոշիկներ Խուսափեք բարձրակրունկներից, հողաթափերից կամ հարթ ներբանով կոշիկներից։ Մի քայլեք միայն գուլպաներով։ Ընտրեք ամուր, չսահող ներբանով կոշիկներ, որոնք նաև կնվազեցնեն հոդերի ցավը։

Անվտանգ միջավայր, տուն, բնակարան Հեռացրեք գետնի տուփերը, թերթերը, լարերը և այլ առարկաները՝ դրանք տեղափոխեք ապահով վայր: Ամրացրեք գորգերը կամ հեռացրեք դրանք անհրաժեշտ իրերը պահպանեք հեշտ հասանելիության սահմաններում: Հատակից անմիջապես մաքրեք թափված հեղուկը կամ սնունդը: Օգտագործեք չսահող գորգեր և լոգարանի նստատեղեր:

Լուսավորություն Օգտագործեք գիշերային լամպեր ննջասենյակներում, լոգարաններում և միջանցքներում: Ունեցեք լույսի լույսի հասանելի անջատիչներ, տեղադրեք լուսավորվող անջատիչներ: Լույսը միացրեք նախքան աստիճաններով բարձրանալը կամ իջնելը։ Պահեք լապտերները հեշտ հասանելի վայրում՝ արտակարգ իրավիճակների համար։

Օժանդակ միջոցներ Բժշկի խորհուրդով օգտագործեք ձեռնափայտեր կամ քայլակներ։ Տեղադրեք բռնակներ ցնցուղի կամ զուգարանակոնքի մոտ։ Սահելու դեմ պաշտպանիչ ծածկույթներ օգտագործեք, զուգարանակոնքի բարձրացված նստատեղեր։

Հիշեք՝ կանխարգելումը լավագույն միջոցն է ընկնելու և դրան հաջորդող բարդությունների դեմ պայքարում։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, հետևեք այս խորհուրդներին և պահպանեք ակտիվ ու անվտանգ կենսակերպ։

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR