87 տարեկան հիվանդ Ա. Ժ.-ն 15.05.2015թ. ընդունվել է սրտի և պարանոցի անոթների վիրաբուժական ծառայության բաժանմունք (ղեկավար բ.գ.դ. Մ. Պ. Շատախյան) ձախ վերջույթների թմրածության, արտահայտված գլխապտույտի, շարժումների դիսկոորդինացիա և գլխացավերի գանգատներով:
Գլխի և պարանոցի դուպլեքս սկանավորումից և ՀՇ –անգիոգրաֆիայից հետո ախտորոշվել է աջ ներքին քներակի ստենոզ 90%-ով, ողնաշարային ձախ զարկերակի ստենոզ 90%-ով և ձախ ներքին քներակի ստենոզ 70%-ով: Վիճակը ուղեղի կիսագնդերի և վերտեբրոբազիլյար ավազանի բազմաթիվ կաթվածներից հետո՝ք րոնիկական երիկամային անբավարարություն, քրոնիկական սրտային անբավարարություն III ՖԴ, ստենոկարդիա ՖԴ II լարվածության:
Որոշում է ընդունվել վիրաբուժական անհետաձգելի միջամտություն կատարել՝ աջ ներքին քներակի ճգնաժամային ստենոզի պատճառով կաթվածից խուսափելու համար: Իրավիճակը բարդանում էր քրոնիկական երիկամային (կրեատինը՝ 320մկմ/լ) և սրտային (III աստիճանի միտրալ անբավարարություն, III աստիճանի զարկերակային անբավարարություն, ՁՓ-ի ֆրակցիայի 40% արտանետում, սինուսիտային դանդաղասրտություն 40-50 զարկ րոպեում) անբավարարության առկայությամբ: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր ռիսկային գործոնները և 16.05.2016թ. կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը՝ սրտի և պարանոցի անոթների վիրաբուժական ծառայության բաժանմունքի ղեկավար բ.գ.դ. Մ. Պ. Շատախյանի, վիրաբույժներ Ա.Ա. Հայրապետյանի, Ն. Խ. Աթանեսյանի, անէսթեզիոլոգ Ա. Ռ. Մուրադյանի կողմից կատարվել է հիվանդի աջ ներքին քներակի կարոտիդային դասական էնդարտերեկտոմիա՝ քսենոպերիկարդային լաթով.
Հետվիրահատական շրջանը սահուն է ընթացել, առանց դժվարությունների, և հիվանդը դուրս է գրվել 2-րդ օրը: Այժմ հիվանդը նախապատրաստվում է երկրորդ փուլին, երբ միաժամանակ կատարվելու է ձախ քներակի էնդարտերեկտոմիա և դրվելու է ողնաշարաքնային բերանակցում:
Սրտի և պարանոցի անոթների վիրաբուժական ծառայության գլխավոր նվաճումներից մեկը հատկապես տարեց հիվանդների կաթվածը կանխարգելելու նպատակով անվտանգ վիրաբուժական միջամտության հնարավորությունն է (2 տարվա ընթացքում 80 և ավելի տարիք ունեցող 10 հիվանդներ ունեցել են վիրահատական միջամտություն առանց որևէ բարդությունների, որը բժիշկների և բուժանձնակազմի թիմային բարդ աշխատանքի, ինչպես նաև §Էրեբունի¦ ԲԿ-ի համապատասխան ախտորոշում կատարելու առկայության արդյունքն է):
Ներկայումս տարեցների շրջանում կաթվածը կանխարգելելու նպատակով կատարվող պարանոցի անոթների վիրահատությունն աչքի է ընկնում հրաշալի արդյունքներով և նպաստում է կյանքի տևողության և որակի բարելավման աճին: Դա ծառայության նպատակային աշխատանքի արդյունքն է և տարեց հիվանդների նկատմամբ պրոֆեսիոնալ և մարդասեր վերաբերմունքի արժանավոր հավաստումը:
Անհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ Էրեբունի ԲԿ-ում նախկինում վիրահատության ոչ ենթակա տարեց հիվանդները ներկայումս ստանում են որակյալ վիրահատական օգնություն՝ համաշխարհային չափորոշիչներին համապատասխան: