Ճառագայթային թերապիայի կենտրոնի հեռախոսահամար +374 95 10 98, 8550
,Բժշկի օգնականի հեռախոսահամար +374 95 00 10 04
,«էրեբունի» բժշկական կենտրոնի ենթակառուցվածքների զարգացման և տարածքի բարեկարգման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ուռուցքաբանական ծառայությունների ամբողջականացման նպատակով 2023 թվականին կենտրոնի հարևանությամբ Հարություն Քուշկյանը նախաձեռնեց կառուցել նոր Ճառագայթային թերապիայի կենտրոն։ «էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախագիծը՝ Հայաստանում աննախադեպ ճառագայթային թերապիայի կենտրոն ստեղծելու ծրագիրը, մեկնարկեց 2019 թվականին, երբ ամերիկյան հայտնի Varian Medical Systems ընկերության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Պոպովի հետ ճառագայթային թերապիայի սարքավորումներ ձեռք բերելու հուշագիր ստորագրեց։
Նոր կենտրոնում աշխատելու են նաև արտերկրից հրավիրված մասնագետներ, ֆիզիկոսներ, ռադիացիոն ուռուցքաբաններ։ Այժմ վերապատրաստվում են նաև տեղի մասնագետները։