«Էրեբունի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր, 24 ժամ, օրական սպասարկելով ավելի քան 500 հիվանդի և իրականացնելով շուրջ 3000 հետազոտություն: Այս ամենը կատարվում է հնարավորինը սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ:
«Էրեբունի» ԲԿ լաբորատորիայում կատարվում է.
-բոլոր տեսակի կենսանմուշների՝ արյան, մեզի, սեռական օրգանների արտազատուկների, կղանքի, քերուկների կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ
-արյան մակարդելիության որոշում
-իմունոլոգիական հետազոտություններ/ հորմոնալ, օնկոմարկերների, ֆերմենտների և վիտամինների որոշում/
-Էլեկտրոլիտների որոշում
-սուր պրոցեսների մարկերների քննություն
- իզոշճաբանական հետազոտությունններ /արյան խումբ և ռեզուսի պատկանելիության որոշում, հիվանդի և դոնորի էրիթրոզանգվածի համատեղելիության որոշում, հղիների հակառեզուսային հակամարնինների տիտրի որոշում/
-ինֆեկցիաների որոշում
-բակտերիոլոգիական հետազոտություններ
-ՊՇՌ, գենետիկական հետազոտություններ
-մակաբույծների ախտորոշում
-հղիության սքրինինգ/վաղ շրջանում հղիության որոշում/
Իրականացվում է ավելի քան 30 տեսակի կենսաքիմիական հետազոտություններ:«Էրեբունի» ԲԿ լաբորատորիայում օգտագործվում է ամբողջովին ավտոմատացված Cobas Integra 400+ կենսաքիմիական հետազոտության սարքավորումը, որը 1 ժամում վերլուծում է 400 թեստ է և ունի միաժամանակ 90 նմուշի տեղադրման հնարավորություն:
Այստեղ իրականացվում է սրտամկանի մարկեր հանդիսացող բարձր զգայունության Troponin-T սպիտակուցի որոշումը Cobas 411` ամբողջովին ավտոմատացված իմունոլյումինիսցենտ վերլուծիչի միջոցով, որը էքսպրես եղանակով, 10-18 րոպեների ընթացքում տրամադրում է արդյունքը:
Իրականացվում են նաեւ հորմոնալ հետազոտություններ (վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, սեռական հորմոնների և այլ), ինֆեկցիաների հակամարմինների հայտնաբերում, հղիության վաղ հայտնաբերում, հղիության սքրինինգ, վիտամին D/B12 որոշում և օգանիզմի կենսունակության կարգավիճակը որոշող կարևոր այլ ցուցանիշներ:
Լաբորատորիայում կիրառվում է նաև ՊՇՌ-ի` պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակը` ինֆեկցիաների (սեռական ճանապարհով փոխանցվող 12 ինֆեկցիաներ), թրոմբոֆիլիայի, ֆոլատի փոխանակման ցիկլի խանգարման հետազոտությունների համար: ՊՇՌ-ն ԴՆԹ-ի ամպլիֆիկացիայի մեթոդն է, որի միջոցով մի քանի ժամվա ընթացքում միլիոնավոր անգամ կարելի է բազմապատկել (անջատել և շատացնել) ԴՆԹ-ի որոշակի հաջորդակազմ: Հետազոտությունն իրականացվում է CFX-96 BioRad բազմաֆունկցիոնալ, բարձր արագությամբ Real Time ամպլիֆիկատորի միջոցով: Այն թույլ է տալիս իրականացնել մուլտիկոմպլեքս հետազոտություններ` մինչև 5 թիրախ 96 նմուշներում: Այս մեթոդը թույլ է տալիս ախտածին մանրէրերը և վիրուսները հայտնաբերել հիվանդության շատ վաղ, դեռ ինկուբացիոն շրջանում:
Կենսանմուշների կլինիկական և բջջաբանական հետազոտություններն իրականացնում են երկար տարիների փորձ ունեցող, միջազգային և տեղական վերապատրաստումների մասնակցած բժիշկները: Բոլոր տեսակի կենսանյութերում իրականացվում են նաև բջջաբանական հետազոտություններ` սքրինինգի և ախտորոշման նպատակով:
Հարկավոր է նշել, որ առկա վերլուծիչները պարբերաբար թարմացվում են և փոխարինվում առավել հզոր և ժամանակակից, արդի բժշկության պահանջներին համապատասխանող սարքավորումներով:
«Էրեբունի» ԲԿ լաբորատորիան հագեցած է հետեւյալ սարքավորումներով.
Roche Cobas c411
Cobas Integra 400+
CFX-96 BioRad Real Time ամպլիֆիկատոր
Sysmex XS1000
Սարքավորումներն ապահովում են բարձր կատարողականություն, հետազոտման արդյունքների ճշգրտություն և հուսալիություն, ունեն որակի հսկման ներքին համակարգ:
- Արյան ընդհանուր հետազոտություն
- Արյան կենսաքիմիական հետազոտություն
- Շիճուկի, պլազմայի, մեզի, ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություններ
- Մանրէաբանական հետազոտություն
- Բջջաբանական հետազոտություն
- Հյուսվածաբանական հետազոտություն
- Իմունաբանական հետազոտություն
- Հորմոնների որոշում
- Կլինիկալաբորատոր հետազոտություն (մեզի, կղանքի, սեռական օրգանների արտադրության, խորխի, բորբոքային հեղուկների և այլն):