Չնայած այնպիսի նոր և առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ և արագությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հիվանդների հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Հիվանդների համար պակաս կարևոր չէ նաև տվյալ ախտորոշիչ մեթոդի հասանելիությունը՝ վերջինիս բարձր տեղեկատվության և ցածր արժեքի պարագայում:
Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը: «Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման ծառայությունում կատարվում են.
- ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն
- լեղուղիների ռենտգեն հետազոտություն
- կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
- ողնաշարի ռենտգեն հետազոտություն
- հենաշարժողական համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտություն
- միզուղիների ռետտգեն հետազոտություն
- արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա
- կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա
Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:
Ծառայության թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:
«Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման բաժանմունքը հագեցած է բարձրորակ սարքավորումներով, որոնք ապահովում են ճառագայթային անվտանգություն և ունեն բարձր ախտորոշիչ հնարավորություն:
Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգը, Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարքը ապահովում են բարձրորակ ռենտգեն պատկերի ստացումը: Հետազոտության ընթացքում հիվանդը ստանում է ցածր չափաբաժնով ճառագայթում:
Անհրաժեշտության դեպքում հիվանդին տրամադրվում է CD սկավառակ՝ գրանցված պատկերներով, ինչպես նաև նշանակետային ռենտգեն նկարներով (սկոպիայի ժամանակ):
Ռենտգենաբանական ծառայության ֆոտոլաբորատորիան հագեցած է մեխանիզացված և թվային երևակման մեքենաներով, ինչը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում բարձրորակ նկարներ ստանալ: Այս ամենի շնորհիվ բժշկի եզրակացությունը հիվանդին տրամադրվում է բավականին սեղմ ժամկետներում:
- Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգ
- Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարք
- Դենսիտոմետր Hologic QDR 4500 Elite Acclaim Series
Ռենտգեն ախտորոշման ծառայության գործունեության առաջնահերթ ուղղություններն են.
- կրծավանդակի օրգանների ռենտգեն և սկոպիկ հետազոտություն,
- ոսկրահոդային համակարգի հետազոտություն:
Հոդերի աքսիալ նկարների համար բաժանմունքում ռենտգեն սարքի համար առկա է լրացուցիչ կցորդ, որը հնարավորություն է տալիս ավելի տեսանելի դարձնել ծնկազդրային ճեղքը, ինչը դասական պրոյեկցիաներով դժվարամատչելի է:
- աղեստամոքսային ուղու շրջադիտարկային հետազոտություն, դինամիկ պերօրալ կոնտրաստային հետազոտություն, իրիգոգրաֆիա,
- գանգի ռենտգեն հետազոտություն՝ գանգի ոսկրերի նշանակետային ռենտգեն նկարներ,
- ողնաշարի ռենտգեն հետազոտություն՝ ֆունկցիոնալ փորձերով,
- միզային համակարգի օրգանների ռենտգեն ախտորոշում (շրջադիտարկային հետազոտություն, ն/ե արտազատական ուրոգրաֆիա, ցիստոգրաֆիա),
- հիստերոսալպինգոգրաֆիա, ֆիստուլագրաֆիա, ռենտգեն օստեոդենսիտոմետրիա։