Համակարգչային տոմոգրաֆիան ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է՝ հիմնված ռենտգենյան ճառագայթների վրա: Ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա համակարգչային մշակումներ, կազում է օրգան-համակարգերի ամբողջական պատկեր՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիան փոփոխությունները:
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղում, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգաններում, հետորովայնամզային տարածությունում և փոքր կոնքում, անոթներում, քիթ-կոկորդ-ականջ օրգաններում, ոսկրերում և հոդերում, ինչպես նաև ողնաշարում առկա ախտաբանական շատ փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում, ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ:
ՀՏ բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ և չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, նրանց բնույթը, տարածվածության աստիճանը և անոթավորմումը որոշելու համար:
Համակարգչային տոմոգրաֆիայի իրականացման բացարձակ հակացուցումներ չկան:
Հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են.
- ալերգիկ հիվանդություններ (հատկապես՝ բրոնխիալ ասթմա),
- յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա
- երիկամային անբավարարություն
- հղիություն
- վահանաձեւ գեղձի հիպերթիրեոզ
Հետազոտության նախապատրաստում
Գլխի, պարանոցի, կրծքավանդակի հետազոտության համար սովորաբար հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների հետազոտության համար անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն:
Ախտորոշման հավաստիության բարձրացման նպատակով կարող է պահանջվել կոնտրաստ նյութի ներարկում:
«Էրեբունի» ԲԿ-ն 2018 թվականի ավարտին համալրվել է 2018 թվականի հոկտեմբերի արտադրության SIEMENS Healthineers SOMATOM go. UP համակարգչային 2 տոմոգրաֆներով: SOMATOM go. UP-ը բարդագույն ռադիոլոգիական հետազոտություններ է կատարում՝ դրանով իսկ ընդլայնելով հետազոտությունների ծավալները: :