«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը հիմնադրվել է 1998 թվականին, ապա 2000 թվականին միավորվել նյարդաբանական բաժանմունքի հետ՝ ստեղծելով բազմապրոֆիլ նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի շուրջ 1000 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում):
Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ՝ միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն:
Հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հիվանդները պետք է դիմեն նյարդավիրաբուժական բաժանմունք.
• նյարդաուռուցքաբանական ( գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
• ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
• գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
• միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
• թունելային և ցավային համախտանիշներ,
• նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
• գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
• դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռoրյակ նյարդի նևրալգիա:
Գլխուղեղի ուռուցքներ Գլխուղեղի ուռուցքն, անկախ բարորակ կամ չարորակ լինելուց, կարող է արմատապես ազդել հիվանդի վիճակի վրա թե՛ ինքնազգացողության տեսանկյունից, թե՛ վարքի: Որպես կանոն, եթե ուռուցքը տեղակայված է նյարդավիրաբույժին հասանելի շրջանում և չի ներառում գլխուղեղի կարևոր մասերը, իրականացվում է վիրահատություն՝ ուռուցքի հեռացում: Հիդրոցեֆալիա: Գանգատուփում ողնուղեղային հեղուկի կուտակումը կարող է լինել այլ գործոններից անկախ հիվանդության արտահայտություն կամ՝ որպես գլխի վնասվածքի հետևանք: Հիդրոցեֆալիայի հեռացման ամենատարածված միջոցը գլխուղեղում շունտի տեղադրումն է, որով հեղուկը արտահոսում է որովայնի խոռոչ:
Ողնաշարի ախտաբանություն Ողնաշարի ծանր վնասվածքները, միջողնային ճողվածքները, ողերի կոտրվածքները պահանջում են նյարդավիրաբուժական միջամտություն:
Էպիլեպսիա Այն դեպքերում, երբ դեղորայքային բուժումն անօգուտ է, իսկ հիվանդի մոտ առկա են էպինոպաներ, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում է թափառող նյարդի խթանիչի իմպլանտացիա (VNS):
Արդյունավետ համագործակցությունը նյարդաբանական, վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունքների հետ ապահովում է յուրաքանչյուր հիվանդի բուժման համակողմանի մոտեցում:
Բոլոր հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հսկման համակարգերով և բժշկական անձնակազմի հետ կապով: Յուրաքանչյուր հիվանդ վիրահատությունից առաջ և հետո մշտապես գտնվում է բաժանմունքի բժիշկների և բարձր որակավորված բուժքույրերի հսկողության տակ:
Նյարդավիրաբուժական բաժանմունքի տրամադրության տակ են ժամանակակից վիրասրահներ՝ օդորակման և օդի մաքրման ինքնավար համակարգով, անհրաժեշտ տեսասարքավորումներով, վիրահատական օպտիկայով, միկրոգործիքավորմամբ, էլեկտրոնաօպտիկական փոխարկեպիչով (ԷՕՓ) ռենտգեն սարքավորմամբ, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերությունների տեսաէնդոսկոպիկ սարքավորումներով: Վիրասրահները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել վերտեբրոլոգիայի նորագույն և արդյունավետ բուժման մեթոդները:
Դրանից զատ բաժանմունքում առկա են.
- Somoton Emotion 16 երկու սպիրալային տոմոգրաֆ,
- 3 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ,
- նեյրոէնդոսկոպ,
- թվային ռենտգենոգրաֆիա,
- վերջին սերնդի սոնոգրաֆ,
- դենսիտոմետր,
- էլեկտրամիոգրաֆ, էլեկտրանեյրոգրաֆիա,
- սոմատոսենսոր առաջ բերող ներուժեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆ,
Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ վիճակների դեպքում.
գլխուղեղի և ողնաշարի տարբեր վնասվածքներ. | ||
|
||
գլխուղեղի և ողնուղեղի տաբեր բնույթի գոյացությունների հետևանքով առաջացած հիվանդություններ. | ||
|
||
անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ և գլխուղեղի ու ողնուղեղի անոթների քներակ-սիներակային բերանակցումներ: |
Բաժանմունքը հետագայում պլանավորում է բժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, ինչպես նաև նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրում.
- նյարդաէնդոսկոպիկ համակարգերի ձեռքբերում և ներդրում (ողնաշարի, գլխուղեղի և գլխուղեղի հիմային շրջաններում վիրահատություններ իրականացնելու համար),
- վիրասրահի արդիականացում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան (երկու վիրասրահի առկայություն բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ իրականացնելու համար),
- ուլտրաձայնային ասպիրատորի ձեռքբերում և ներդրում,
- մանրադիտակի ձեռքբերում և ներդրում,
- մանկական նյարդավիրաբուժության ներդրում (8 տարեկանից բարձր)՝ համապատասխան արտոնագրմամբ և կադրային քաղաքականությամբ,
- տրանսնազալ վիրահատություններ իրականացնելու համար բազմամասնագիտական բժշկական թիմի ձևավորում (քիթ-կոկորդ-ականջաբան, ներզատաբան, նյարդաակնաբան),
- ընդլայնել համագործակցությունը արտերկրի նյարդավիրաբուժական կենտրոնների հետ, հրավիրել առաջատար մասնագետներին՝ համատեղ վիրահատություններ իրականացնելու:
Կլինիկայում, բացի վիրահատություններից, իրականացվում է նաև ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների պահպանողական բուժում: Առաջնահերթ ուղղություն է համարվում «ԴԻ-Բլյուդեն ներզատաբանական վերականգնողական թերապիան»: Բազմագործոնային սկզբունքից ելնելով՝ մեկ ամբողջականության մեջ են հավաքվել և մանրամասն ուսումնասիրվել մի շարք թերապևտիկ միջամտություններ, երբ իրականացվող նմանատիպ բուժական-վերականգնողական միջոցառումները՝ ներկայում կիրառվող եղանակների համեմատ, օժտված են տաբերակիչ, փոխլրացնող գծով:
Միջողնաշարային ճողվածք ախտորոշմամբ հիվանդներին, ովքեր վիրաբուժական միջամտության կարիք չունեն, համալիր բուժման կազմում նշանակվում է նաև վերականգնողական կուրս (17 միջամտություն) հիմնական խնդիրը՝ սկավառակ-նյարդարմատային հակամարտությունը, լուծելու համար, իսկ հետվիրահատական հիվանդներին բավական է անցնել տվյալ բուժման 10-օրյա կուրս: Բորբոքային երևույթների, այտուցի, ցավի վերացումը, տեղային հեմոդինամիկայի լավացումը, հոդերի շարժունակությունը, ուղղահայաց դիրքի ֆունկցիոնալ կայունության կարգավորումը հաստատում են Էնոկրինոլոգիական ռեաբիլիտացիայի ծառայության բարձր արդյունավետությունը: