Ողնաշարի պաթոլոգիայի բաժանմունքը հսկայական ներդրում ունի Հայաստանում վերտեբրալ վիրաբուժության զարգացման մեջ:
Ողնաշարի հետ կապված խնդիրները կարող են ծագել ողնաշարի սյունը ձևավորող մեկ կամ մի քանի բաղադրիչներում՝ մկանային հյուսվածքներում, կապաններում, հոդերում, սկավառակներում, ողերում և նյարդերում:
Յուրաքանչյուր հիվանդությունն ունի մի շարք բնորոշ ախտանիշներ: Շատ կարևոր է հետևյալ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկի.
- մեկ կամ մի քանի վերջույթներում մկանային ուժի թուլացում,
- սեղմանների (սֆինկտերների) աշխատանքի խանգարում՝ անզսպություն կամ հապաղում,
- վնասվածքի, վարակի կամ ուռուցքի հետևանքով առաջացած ցանկացած նյարդաբանական ախտանիշ,
- ողնաշարի վնասվածքներ,
- ողնաշարի ձևախախտումներ:
Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունները նրա բաղկացուցիչ հատվածների պրոգրեսիվող մաշվածության հետևանք են: Ողնաշարի պաթոլոգիայի առավել կարևոր խումբ են ողնաշարի արթրոզը, միջողնային սկավառակների ճողվածքները և կապանների գերաճը:
Տարբեր գործոնների ազդեցությամբ (մեխանիկական գերծանրաբեռնվածություն, ծերություն և այլն) կարող է տեղի ունենալ միջողնային սկավառակների մասնակի քայքայում և դոնդողանման կորիզի տեղաշարժ: Այդ ժամանակ տեղի է ունենում նյարդարմատի ՝ ողնուղեղային խողովակից դուրս գալու տեղում ճնշում: Թեև միջողնային ճողվածքները կարող են առաջանալ ցանկացած մակարդակում, առավել հաճախ նրանք ծագում են ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածներում: Նյարդարմատի ճնշումն առաջացնում է ցավ, զգայունության խանգարումներ և/կամ մկանային թուլություն:
Ողնաշարային խողովակի տրամագծի փոքրացման ժամանակ ողնուղեղը և ողնուղեղային նյարդարմատները կարող են ճնշվել՝ ուղեկցվելով ցավային համախտանիշով և քայլքի դժվարացմամբ:
Ողնաշարի սպոնդիլոլիստեզի ժամանակ ողերից մեկը՝ մյուս ողերի համեմատ, տեղաշարժված է առաջ կամ հետ, ինչն առաջանում է ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով և ուղեկցվում է ուժեղ ցավային համախտանիշով:
Ողնաշարում դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացների համակցման և նրա կողային թեքման հետևանքով առաջացած դեգեներատիվ սկոլիոզի դեպքում տեղի է ունենում նյարդարմատների և, անգամ, ողնուղեղի ճնշում, ինչը կարող է ուղեկցվել ցավային համախտանիշով:
Տարբեր տեսակի ուռուցքները (ոսկրային, շարակցական առաջնային ուռուցքներ կամ մետաստազներ)` տեղակայված լինելով անմիջապես ողնաշարի հյուսվածքներում, կարող են ախտահարել ողնաշարը և առաջացնել նյարդային կառուցվածքների կոմպրեսիա, կամ անմիջականորեն ներաճել նյարդային կառուցվածքների մեջ:
Մեծ էներգիայի արդյունքում առաջացած վնասվածքները (սպորտ, ճանապարհային վնասվածք) կարող են բերել ողնաշարի ամբողջական կամ մասնակի վնասման՝ հաճախ ուղեկցվելով ողնուղեղի վնասվածքով: Օստեոպորոզով հիվանդների մոտ հնարավոր են ախտաբանական կոտրվածքներ նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:
Տարբեր բնածին պաթոլոգիաներ ևս կարող են բերել ողնաշարի ախտահարման՝ ինֆանտիլ սկոլիոզ (ողնաշարի կողմնային թեքում), բնածին սպոնդիլոլիստեզ, ողնաշարի երկատում, մենինգոցելե և Առնոլդ-Կիարի մալֆորմացիա:
Հիվանդության ի հայտ գալուց հետո որքան շուտ է պացիենտը դիմում մասնագիտացված օգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է:
Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Կլինիկայի բժիշկները՝ վերտեբրոնյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, օրթոպեդներ, ռեֆլեքսոթերապևտ, հոգեթերապևտ, անէսթեզիոլոգներ, կինեզոթերապևտներ, ֆիզիոթերապևտներ, ռենտգենոլոգներ, կազմավորում են ժամանակակից բազմապրոֆիլ բրիգադան:
Բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժում.
- ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, օստեոխոնդրոզ),
- ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն),
- ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ կամ սպոնդիլոլիստեզ,
- Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն,
- ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ,
- ողերի կոտրվածքներ և հոդախախտեր,
- ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:
Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ:
Գրեթե բոլոր վիրահատություններից հետո հիվանդները դուրս են գրվում 2-7 օրվա ընթացքում, մեծավ մասամբ, առանց լրացուցիչ ֆիքսման:.
Կլինիկան գործունեությունն իրականացնում է վիզուալիզացիայի ամենահզոր, ժամանակակից և արդյունավետ մեթոդներով, որոնք բժշկին հնարարավորություն են տալիս ամենակարճ ժամկետներում ճիշտ ախտորոշում կատարել.
- համակարգչային տոմոգրաֆ (ՀՏ), որոնցից մեկը՝ 64-կտրվածքով ՀՏ,
- 2 մագնիտառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ), որոնցից մեկը՝ 3 տեսլա հզորությամբ,
- նյարդաէնդոսկոպիա,
- թվային ռենտգենոգրաֆիա,
- վերջին սերնդի էխոգրաֆիա,
- դենսիտոմետրիա,
- նյարդաֆիզիոլոգիական մեթոդներ՝ էլեկտրամիոգրաֆիա, էլեկտրանեյրոգրաֆիա, սոմատոսենսոր առաջ բերող ներուժեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա:
Վիրահատարանները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել բուժման նորագույն և արդյունավետ մեթոդները վերտեբրոլոգիայում:
Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը սկոլիոզային հիվանդությունների և օրգանիզմի տարբեր համակարգերի հարմարողականության ուսումնասիրությունն է, նոր վիրաբուժական մեթոդների մշակումը: Նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ սկոլիոզային ձևախախտումների ախտորոշման և բուժման արդյունավետությունը վերջին շրջանում զգալիորեն աճել է:
Սկոլիոզով հիվանդների վիրահատական բուժումը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, դարձել է առավել անվտանգ, իսկ արդյունքներն՝ առավել հուսալի: Սկոլիոզային ձևախախտման շտկումը վիրահատությունից հետո կազմում է միջինը 70%, իսկ որոշ ձևախախտումների ժամանակ՝ ավելի:
Սկոլիոզի և կիֆոզի բուժումն իրականացվում է վիրահատական մեկ կամ երկու փուլով: 70 և ավելի աստիճան սկոլիոզի սկզբնական փուլում կատարվում է Հալոֆեմորալ մահճակալային ձգում (գլխիկ-ազդր)՝ 3-6 շաբաթ, և ստացված շտկումը ֆիքսվում է համապատասխան իմպլանտներով: 70 աստիճանից ցածր սկոլիոզի դեպքում տեղադրվում են իմպլանտներ և իրականցվում ծռվածության շտկում ու ֆիքսում:
Ծանր կիֆոսկոլիոզ |
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Ողնաշարային սկավառակների ճողվածքների բուժումը ներկայում իրականացվում է միկրովիրահատական եղանակով: Պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հեռացվում է ախտահարված սկավառակը և փոխարինվում ինքնաամրացվող քեյջով:
Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածք |
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Ողնաշարային խողովակի ստենոզի (նեղացման) ժամանակ ողնուղեղն ազատելու նպատակով հեռացվում են ողերի հետին տարրերը և, ինչպես նրանց անկայունության ժամանակ, իրականացվում է ողնաշարի տրանսպեդիկուլյար ամրացում:
Ողնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզ |
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիստեզի ժամանակ իրականացվում է առաջ տեղաշարժված ողի շտկում և տրանսպեդիկուլյար ամրացում, իսկ որոշ դեպքերում՝ միջողային քեյջի տեղադրում:
Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիստեզ |
Բեխտերևի հիվանդության ժամանակ գլխի դիրքի և իրանի շտկման նպատակով իրականացվում է ողնաշարի գոտկային հատվածի 2-րդ և 4-րդ ողերի տրանսպեդիկուլյար ոսկրահատում, որից հետո ձևախախտումը շտկվում է և ամրացվում տրանսպեդիկուլյար իմպլանտներով:
Բեխտերևի հիվանդություն |
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Բարորակ և չարորակ նորագոյացությունները, հնարավորության դեպքում, հեռացվում են ամբողջ բլոկով կամ ուռուցքային հատվածով. հեռացված ողը փոխարինվում է միջողնային մեշով: Ողնաշարն ամրացվում է իմպլանտով:
Բարորակ կամ չարորակ նորագոյացություններ |
Ողի ուռուցքով ախտահարման որոշ դեպքերում իրականացվում է վերտեբրոպլաստիկա՝ ոսկրապլաստիկ ցեմենտով:
Ողերի կոտրվածքների և ողնաշարի հոդախախտերի ժամանակ շտկումը և ամրացումն իրականացվում է պլաստինի կամ տրանսպեդիկուլյար իմպլանտների օգնությամբ: Որոշ դեպքերում, այդ թվում՝ օստեոպորոտիկ կոտրվածքների ժամանակ, մեկ կամ մի քանի մակարդակներում կատարվում է վերտեբրոպլաստիկա՝ ոսկրապլաստիկ ցեմենտով:
Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածք՝ հոդախախտով. ամրացում պլաստինի և քեյջի օգնությամբ
|
Առաջին գոտկային ողի կոտրվածք. տրանսպեդիկուլյար ամրացում
|
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
12-րդ կրծքային ողի կոտրվածք. ամրացում պլաստինի և մեշի օգնությամբ |
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո
|
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո
Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո
|
Վիրահատական շտկումից առաջ Վիրահատական շտկումից հետո