«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը բազմապրոֆիլ է, որտեղ իրականացվում են էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջամտություններ աղեստամոքսային տրակտի, շնչառական, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների ախտաբանությունների ժամանակ: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում իրականացվում է շուրջ 3000 էնդոսկոպիկ միջամտություն:
Ներկայում այն Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ բաժանմունքներից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով, որտեղ աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Այստեղ հիվանդների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:
Անհրաժեշտության դեպքում կատարվում են բիոպսիա, քրոմոսկոպիա, Helicobacter pylory-ի որոշում հենց հետազոտության ընթացքում: Իրականացվում են նաև հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ճշգրիտ մեթոդներ են:
Բացի ախտորոշիչ գործողություններից, բաժանմունքում իրականացվում է անհետաձգելի և պլանային էնդոսկոպիկ վիրահատությունների ամբողջ ցանկը՝ պոլիպէկտոմիայից մինչև լեղածորանի և ենթաստամոքսային գեղձի ծորանի էնդոսկոպիկ վիրահատություններ: Քիչ ինվազիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս զգալիորեն կրճատել հոսպիտալացման ժամանակահատվածաները և առավելագույնը կրճատել վերականգնողական շրջանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում է ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիա.
-
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
-
կոլոնոսկոպիա
-
բրոնխոսկոպիա
-
էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ):
Կատարվում են նաեւ այնպիսի վիրաբուժական միջամտություներ, ինչպիսիք են.
- Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
- Կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում
- ՌԽՊԳ /ռետրոգրադխոլանգիոպան կրեատոգրագիա/
- ԷՊՍՏ /Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա/
- Լեղածորանի ստենտավորում
- Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզոկցիաներ նախաքաղցկեղային պոլիպանման գոյացություների համար
- Էնդոսկոպիկ գաստրոստոմայի ձևավորում
- Կերակրափողի ախալազիաների դեպքում բալոնային դիլատացիա
- Վիրաբուժական մեծ ծավալների էնդոսկոպիկ միջամտությունների հնարավորություներ
- Արգոնպլազմա կոագուլացիա
«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունում կիրառվում են գերժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում: Բաժանմունքը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից էնդոսկոպով, որը հնարավորություն է տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքի սարքավորումների տեխնիկական վիճակը մշտապես հսկվում է էնդոսկոպների սպասարկման և վերանորոգման բարձր որակավորված ինժեներների կողմից:
Էնդոսկոպիկ սարքավորումների մշակումը և մանրէազերծումը համապատասխանում են հիվանդի անվտանգության ժամանակակից պահանջներին:
Իրականացվում է մանրէային աղտոտման մշտական հսկողություն, ինչը հնարավորություն է տալիս ապահովել աշխատանքի օպտիմալ սանիտարահամաճարակաբանական ռեժիմ: Սարքավորումներն անցնում են մշակման բոլոր փուլերը՝ մաքրումից մինչև բարձր մակարդակի վարակազերծում: Էնդոսկոպիկ գործիքները մանրէազերծվում և պահպանվում են ստերիլ պայմաններում:
Ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ բաժանմունքում ներդրված են և պլանային կարգով իրականացվում են հետևյալ ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտությունները.
- Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ),
- կոլոնոսկոպիա,
- բրոնխոսկոպիա,
- էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ):
Բուժական էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտությունները և գործողությունները
Իրականացվում են տեղային անզգայացմամբ, չափավոր կամ խորը սեդացիայով, կամ՝ ներշնչափողային անզգայացմամբ.
- ստամոքսի և տասներկումատնյա աղու, շնչառական ուղիների արյունահոսության աղբյուրի էլեկտրակոագուլյացիա,
- կերակրափողից, ստամոքսից և տասներկումատնյա աղուց, շնչառական ուղիներից օտար մարմնի հեռացում,
- կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու ստորին հատվածներում կերակրման խողովակների (զոնդ) անցկացում՝ վիրահատված հիվանդների սնուցման և կարերի անբավարարության առաջացման կանխարգելման նպատակով,
- քաշի նվազեցման նպատակով ստամոքսում հատուկ տարրայի էնդոսկոպիկ տեղադրում,
- ստամոքսի, 12-մատնյա աղու և շնչառական ուղիների լորձաթաղանթի բիոպսիա, որի արդյունքում առանձնացված նյութն ուղարկվում է բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտության,
- հաստ աղու պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,
- բրոնխների բրոնխոսկոպիկ լավաժ (լվացում),
- լեղածորանի էնդոսկոպիկ լայնացում (բիլիար հիպերտենզիա),
- էնդոսկոպիկ վիրսունգոտոմիա, ՄՀԷ (ЭВТ, ենթաստամոքսային գեղձի ծորանի սեղմիչ ապարատի հատում)՝ որպես ենթաստամոքսային գեղձի ծորանի դեկոմպրեսիայի ինքնուրույն կամ առանձին փուլ,
- ենթաստամոքսային գեղձի գլխավոր ծորանի լայնացում (պանկրեատիկ հիպերտենզիա),
- ԷՊՍՖ՝ էնդոսկոպիկ պապիլոտոմիա (պապիլոսֆինկտերոտոմիա)՝ որպես լեղածորանի դեկոմպրեսիայի ինքնուրույն կամ առանձին փուլ,
- լեղածորանների ստենտավորում (ստենտի իմպլանտացիա),
- էնդոսկոպիկ քարափշրում և քարահեռացում՝ լեղապարկից և լեղածորաններից քարերի (կոնկրեմենտների) կոտրում և հեռացում: