«Էրեբունի» ԲԿ մամոգրաֆիայի ծառայությունում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշում: Այն հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը՝ փրկելով բազմաթիվ կանանց կյանքեր:
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշմանը նպաստում են սքրինինգային ծրագրերը՝ կանանց կանոնավոր հետազոտությունները: Այդ պատճառով սկրինինգային հետազոտություն պետք է անցնեն բոլոր կանայք:
Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգն իրականացվում է սոնոգրաֆիայի եւ մամոգրաֆիայի միջոցով, որոշակի դեր ունեն նաեւ կլինիկական զննումն ու ինքնազննումը: Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը ռենտգենաբանական հետազոտություն է, որն ունի ճառագայթման ցածր դոզա: Մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ շրջանում՝ ներառյալ ամենափոքր (մեկ սանտիմետրից փոքր տրամագծով) և չշոշափվող ձևերը, որի նշան կարող են հանդիսանալ նաեւ կրծքագեղձում կալցիումի աննշան կուտակումները:
Մամոգրաֆիան հնարավորություն է տալիս երկու տարի առաջ հայտնաբերել կրծքագեղձում նորագոյացությունը, մինչեւ նրա շոշափելի դառնա: Ինչպես հայտնի է, ժամանակին ախտորոշումը բարձրացնում է բուժման արդյունավետությունը և օրգանապահպան վիրահատությունների տոկոսը: Վաղ շրջանում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ է, քանի որ դեռ չի առաջացրել ներաճ հարևան հյուսվածքներ եւ մետաստազներ: Այս պարագայում վիրաբույժը ստիպված չի լինում կատարել այնպիսի արմատական վիրահատություն, ինչպիսին ամբողջ օրգանի հեռացումն է՝ մաստէկտոմիան:
Ըստ ընդունված ուղեցույցների, 35-50 տարեկանն անց կանայք կանոնավոր մամոգրաֆիա պետք է անցնեն երկու տարին մեկ անգամ, իսկ 50 տարեկանից բարձր՝ յուրաքանչյուր տարի՝ անկախ գանգատներից: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունները կարող է կատարվել հաճախակի: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների կամ հանգույցների առկայություն, մաշկի, պտուկների փոփոխություն, պտուկներից արտադրություն դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել կրծքաբանի հետ՝ որոշելու հետազոտման մարտավարությունը:
Մամոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտ է իրականացնել դաշտանային ցիկլի 5-12-րդ օրը՝ դաշտանի առաջին օրից հաշված: Այս շրջանում կրծքագեղձերը լարված չեն, առավել փափուկ են, և մամմոգրաֆիկ հետազոտությունը ոչ միայն պակաս զգայուն է, այլ նաև առավել տեղեկատվական է բժշկի համար: Դաշտանադադարի դեպքում մամոգրաֆիան կարելի է կատարել ցանկացած օր: Տվյալ հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու անհրաժեշտություն չկա: Մամոգրաֆիայի հակացուցումներն են հղիությունն ու կաթնարտադրության շրջանը:
Կրծքագեղձի համալիր հետազոտության բաժանմունքը հագեցած է HOLOGIC ընկերության թվային Selenia Dimensions Mammography System մամմոգրաֆով, ինչպես նաև մասնագիտացված Toshiba Aplio 500 եւ Simiense սոնոգրաֆներով: Դրանք օժտված են էլաստոգրաֆիա և MicroPure կատարելու ֆունկցիայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել կրծքագեղձերի ինչպես սքրինինգային, այնպես էլ ախտորոշիչ հետազոտություն, ինչպես նաև՝ բիոպսիոն ներդիրով: Մամոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է նորագոյացությունը, իսկ գերձայնային հետազոտությամբ ախտորոշվում է հյուսվածքի կառուցվածքը:
Մինչև 35 տարեկան կանանց մոտ կրծքագեղձերում գերակշռում է գեղձային հյուսվածքը, ուստի այդ տարիքում առավել ցուցված է գերձայնային հետազոտությունը: Այս դեպքում մամոգրաֆիան դիտվում է որպես լրացուցիչ հետազոտություն: 40 տարեկանից հետո մամոգրաֆիան դառնում է առաջնահերթ, իսկ գերձայնային հետազոտությունը՝ լրացուցիչ: Կրծքագեղձերի մամոգրաֆիկ և գերձայնային համակցված հետազոտությունը հնարավորություն է տալիս ստանալու առավել մանրամասն իմֆորմացիա, ինչը թույլ է տալիս 95% ճշգրտությամբ հայտնաբերել կրծքագեղձի նույնիսկ ամենաաննշան փոփոխությունները:
Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը կրծքագեղձերի քաղցկեղի վաղ և համակցված ախտորոշումն է մինչ կլինիկական փուլում:
Ախտորոշիչ մամոգրաֆիան իր մեջ ներառում է կրծքագեղձի բարորակ, չարորակ ուռուցքների, կրծքագեղձի բարորակ հիվանդությունների (մաստոպաթիաներ, մաստիտներ), ինչպես նաև կաթնածորանների փոփոխությունների և հիվանդությունների ախտորոշումը:
Բաժանմունքն աշխատում է սքրինինգային մամմոգրաֆիայի միջազգային ուղեցույցներով ըստ American College of Radiology և European Radiology Association Guidelines for screening mammography.