Loading

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդես

15.03.2016

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդես
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդես

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տարածաշրջանի խոշոր բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Միջոցառման շրջանակներում հնարավոր է ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման եւ վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումներին:

Այստեղ է տեղափոխվել հայկական բժշկական աշխարհը. խոշոր բժշկական կենտրոններն են, դեղագործական ընկերություններն ու լաբորատորիաները: Ամենախոշոր տաղավարն է. այստեղ ներկայացված է երեք բժշկական կենտրոն՝ «Էրեբունի», «Նաիրի» ու «Տավուշ» բժշկական կենտրոնները: «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը ցուցահանդեսի ընթացքում անձամբ է ներկայացնում վերջին տարիների հաջողությունները: Հանրապետության ամենահաջողակ ուռոլոգներից մեկը հիմա ղեկավարում է հսկա հիվանդանոցային համալիր: Հաջողության գաղտնիքը բացում է՝ արդեն ստեղծված ամուր հիմքեր ու գիշեր-ցերեկ կատարվող աշխատանք:

Բազմապրոֆիլ հիվանդանոցում վերջին տարիներին մեծ թափով զարգացավ սրտաբանությունը, ստեղծվեց սրտաբանական կենտրոն: Ու այսօր հենց Էրեբունի սրտաբանականին են բաժին ընկնում Հայաստանում ամենամեծ թվով ստենտավորումները:

Ինսուլտի բուժման կենտրոն, որտեղ հիվանդին հենց առաջին րոպեներին ներարկվող դեղամիջոցը կարող է վերացնել կյանքի սպառնալիքը, Հայաստանում ամենամեծ ծննդատունը` ամսական 400 ծնունդով, նաեւ բաժանմունքներ ու ծառայություններ, որոնք եզակի են Հայաստանում:

Հիմա «Էրեբունիում» հաջորդ հականոտ ծրագիրն են կյանքի կոչում՝ ուռուցքաբանական ծառայությունների ոլորտում: Միաժամանակ բացվեց նոր բժշկական կենտրոն, սակայն ոչ թե Երեւանում, այլ Դիլիջանում: «Տավուշ» բժշկական կենտրոնը ախտորոշիչ ծառայություններ է մատուցում նորագույն սարքաորումներով Լոռու ու Տավուշի բնակչությանը:

Ուռուցքաբանության ոլորտում արդեն մի քանի տարի է՝ մեծ քայլերով առաջ է գնացել «Նաիրի» բժշկական կենտրոնը: Եվրոպական լավագույն օնկլոգիական կենտրոնների հետ համագործակությունը հնարավորություն է տալիս ոչ թե տոմս գնել դեպի այդ երկրներ, այլ հենց այստեղ բուժել ուռուցքը:

Հանրապետության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը ամբողջ աշխատանքի մեջ նաեւ հենց իր մասնագիտությանը բնորոշ հարցեր է կարեւորում: Հենց այս հիվանդանոցների ղեկավարության շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կիրառվեց ու զարգացավ տրանսպորտային ռեանիմացիան՝ ռեանիմացիոն ավտոմեթենաներով թե ուղղաթիռներով հնարավոր է հիվանդին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելով ցանկացած վայր հասցնել:

+374 10 47 11 00
QR
Price list QR