Loading

Անևրիզմայի ներանոթային աճակցումը ստենտ-ասիստենցիայով

25.04.2016

Անևրիզմայի ներանոթային աճակցումը ստենտ-ասիստենցիայով
Անևրիզմայի ներանոթային աճակցումը ստենտ-ասիստենցիայով

Անևրիզմայի որոշ ներգանգային տեսակների դեպքում դրանց ներանոթային աճակցումը բացառապես միկրոպարույր օգտագործելով անհնար է, քանի որ դրանք զարկերակում տեղադրելուց հետո դրանց կորստի ռիսկը մեծ է դրա օկլյուզիայի առաջացման հետևանքով: Դա հատկապես վերաբերում է լայն վզիկով փոքր անևրիզմաներին: Տվյալ դեպքում անհրաժեշտություն է առաջանում կիրառելու լրացուցիչ մեթոդներ անևրիզմայի խոռոչում պարույրը պահելու համար:

23 տարեկան հիվանդ Տ. Մ.-ն 2015թ. հունիսին ընդունվել է Էրեբունի ԲԿ գիտակցության խանգարման և հոգեկան գրգռվածության, ինքնատիրապետումը կորցրած ծանր վիճակում, կտրուկ բարձրացած զարկերակային ճնշմամբ: Արտահերթ անցկացվել է ՀՇ հետազոտություն, որով բացահայտվել է գլխուղեղի այտուց՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղմամբ:

Հիվանդն անհապաղ տեղափոխվել է վիրահատարան՝ գլխի ախտորոշիչ անոթագրություն կատարելու համար, որով էլ բացահայտվեց հիվանդի՝ առաջային կապակցող զարկերակի պատռված քսակաձև անևրիզմա: Կրկնակի պատռումից խուսափելու համար, կիրառելով միկրոպարույր, անևրիզմայի խոռոչում շտապ կատարվեց ներանոթային օբլիտերացիա: Հիվանդին հետազոտելիս ախտորոշվել է նաև լայն վզիկով ներքին քներակի փոքր չպատռված բիֆուրկացիոն անևրիզմա, որի վիճակը հնարավորություն չէր տալիս կատարելու օբլիտերացիա առանց ներգանգային ստենտի օգտագործման, որի փոխպատվաստման դեպքում ցուցված է կիրառել հակաագրեգանտ բուժում (ստենտի խցանումից խուսափելու համար): Այնինչ պատռված անևրիզմայի և սուր արյունազեղման առկայության պայմաններում տվյալ հիվանդի դեպքում վերոհիշյալ բուժման կիրառումը հակացուցված էր: Հաշվի առնելով ներքին քներակի բիֆուրկացիայի անևրիզմայի պատռման նվազ ռիսկի, ինչպես նաև արյունազեղման սուր ընթացքի առկայության փաստը՝ որոշում ընդունվեց դիտարկել դինամիկայում ներքին քներակի բիֆուրկացիայի անևրիզմայի զարգացումը:

Հիվանդի բուժումը շարունակվեց Էրեբունի ԲԿ-ի ՎԻԹԲ-ում (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք) և նյարդաբանության բաժանմունքում: Արյունազեղումից մեկ շաբաթ հետո հիվանդի գլխուղեղի անոթների վրա սուբարախնոիդալ արյունազեղման ազդեցության հետևանքով նկատվեց ուղեղային անոթների սպազմ: Դա կարող էր հանգեցնել գլխուղեղի իշեմիկ անդառնալի խանգարման: Շտապ անցկացվեց ուղեղային անոթակծկանքի ներանոթային բուժում՝ ներգանգային զարկերակում ընտրողաբար մեծ դեղաչափերով ներարկելով կծկանքալույծ պրեպարատներ:

Անևրիզմայի ներանոթային աճակցումը ստենտ-ասիստենցիայով

Հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում՝ նյարդաբանական պակասուրդի նվազմամբ և հետագա 9 ամիսների ընթացքում եղել է անընդհատ հսկողության տակ. ըստ անոթագրության հետազոտության՝ նկատվել է պատռված անևրիզմայի կայուն խցանումայնություն: Ուղեղային անևրիզմայի բուժման տվյալ մեթոդը հատկապես սուր ընթացքում (պատռվելու և արյունազեղման դեպքում) ևս մեկ անգամ ապացուցեց իր արդյունավետությունը՝ էապես մեծացնելով Էրեբունի ԲԿ-ում անցկացվող տվյալ ախտաբանության արդյունքները:

Այս փուլում որոշում ընդունվեց ներքին քներակի բիֆուրկացիայի չպատռված անևրիզմայի բուժում անցկացնելու մասին՝ դրա հետագա աճը և զարգացումը կանխելու նպատակով:

2016թ. ապրիլին ուղեղանոթային վիրաբուժության բաժնի վարիչ Դ. Սահակյանի ղեկավարությամբ աճակցող ստենտով անցկացվեց ներգանգային ծակծկված անևրիզմայի ներանոթային աճակցում: Անևրիզմայի վզիկի շրջանում դրվեց ներգանգային ստենտ, որը անևրիզմայի խոռոչում պահում էր միկրոպարույրը:

Հետվիրահատական ընթացքը նորմալ էր: Հիվանդը բավարար վիճակում դուրս գրվեց հիվանդանոցից երկրորդ օրը:

Նման փուլային և համակցված վիրահատություն առաջին անգամ կատարվեց Հայաստանի Էրեբունի ԲԿ-ում և դարձավ երկրում ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման հերթական ձեռքբերումներից մեկը:

+374 10 47 11 00
QR
Price list QR