«Էրեբունի» ԲԿ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքերից մեկն է, որը համալրված է վերջին սերնդի եւ գերժամանակակից սարքավորումներով: Բաժանմունքը համալրված է Siemens ընկերության Magnetom Aera ժամանակակից սկաներով: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ է կատարում: Այն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: Magnetom Aera–ն ապահովում է բացառիկ որակ եվ արագություն:
Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից մեկը աշխատանքի արագությունն է: Ի տարբերություն հին սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների, Magnetom Aera-ի պարագայում ընդամենը 5-20 րոպե է պահանջվում: Այն ունի գլխուղեղի արագ հետազոտման GO brain ծրագիր, որի օգնությամբ մեկ կոճակի հպումով հետազոտվում է գլխուղեղը` բազմաթիվ դիրքերով, անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութերի կիրառմամբ:
Տոմոգրաֆի բացառիկ՝ Whole-body diffusion ծրագիրը հնարավորություն է տալիս սկանավորել հիվանդի ամբողջ մարմինը՝ ոտքից գլուխ, հատուկ քննության ենթարկել ուռուցքով հիվանդին, միանգամից տեսնելով բոլոր ակտիվ օջախները, ուռուցքների տեղակլայումը եւ չափերը, ինչպես նաեւ գնահատել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի արդյուքնենրը:
Փակ տարածություններում վախեր ունեցող պացիենտների հետազոտության ժամանակ անեսթեզիա է կատարվում:
Magnetom Aera-ն հնարավորություն է տալիս հետազոտել նաև բարձր քաշ ունեցողներին:
Բաժանմունքն աշխատում է առանց հանգստի, 7 օր 24 ժամ ձևաչափով: Հերթագրվելու և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 012-800-800 շուրջօրյա հեռախոսահամարով: