«Էրեբունի» ԲԿ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքներից է, որտեղ կատարվում են բարդ և նորարարական վիրահատություններ:
Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են.
• ցանկացած տեսակի ախտորոշիչ միջամտական գործողություններ, այդ թվում նաև՝ ներքին օրգանների բիոպսիա,
• վիրահատություններ կրծքավանդակի օրգանների վրա՝ ներառյալ փակ թորակոսկոպիկ միջամտությունները,
• վիրահատություններ որովայնի խոռոչի օրգանների վրա՝ առավելապես լապարոսկոպիկ մեթոդի կիրառմամբ,
• վիրահատություններ կրծքագեղձերի վրա՝ ներառյալ օրգանապահպան և վերականգնողական միջամտությունները, որոնք երաշխավորում են լիարժեք վերականգնում:
Որովայնային վիրաբուժությության մեր ներառված են հետևյալ դեպքերը.
• ԱՍՈւ զարգացման արատներ և անոմալիաներ (Հիրշպրունգի հիվանդություն, ԱՍՈւ ատրեզիաներ և ստենոզներ, աղիների երկատում, Մեկելի դիվերտիկուլ, պիլորոստենոզ և այլն),
• կպումային հիվանդություններ,
• ստամոքսի և աղիների հիվանդությունների դեպքում իրականացվում են ռեկոնստրուկտիվ վիրահատությունների բոլոր տեսակները.
√ ստամոքսի մասնահատում՝ տարբեր եղանակների կիրառմամբ, միջամտություններ խոցային արյունահոսության, թափածակման առկայության դեպքում,
√ վիրահատություններ աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում, բարակ և հաստ աղու մասնահատում, Կրոնի հիվանդության բարդությունների դեպքում, ինչպիսիք են՝ խուղակների գոյացումը (էնտերոկուտան, էնտերովագինալ, էնտերոէնտերալ, էնտերովեզիկուլար), ստենոզներն ու աբսցեսների առաջացումը,
√ վիրահատություններ խոցային կոլիտի առկայության դեպքում, պրոկտոկոլէկտոմիա անալ իլեոանաստամոզի տեղադրմամբ,
• գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌՀ)
• տարբեր տեղակայման կիստաներ և ճողվածքներ:
Բաժանմունքում իրականացվում է լյարդի և լեղուղիների վիրահատական բուժում.
• հեպատոբիլիար գոտու զարգացման անոմալիա (լեղուղիների ատրեզիա, լեղածորանի կիստա, լյարդի հեմանգիոմաներ և այլն),
• լեղաքարային խոլեցիստիտ,
• դռներակային գերճնշում,
• սպլենոմեգալիա:
Իրականացվում են նաև կոլոպրոկտոլոգիական միջամտություններ հետևյալ ախտաբանությունների դեպքում.
• հետանցքի և ուղիղ աղու զարգացման արատներ և անոմալիաներ (հետանցքի և ուղիղ աղու ատրեզիաներ, ուղիղ աղու խուղակներ, կլոակալմալֆորմացիաներ),
• մեգառեկտում,
• հետանցքի սպիական նեղացումներ,
• հարուղիղաղիքային խուղակներ,
• ուղիղ աղու լորձաթաղանթի արտանկում,
• հետանցքի սեղմանի անբավարարություն,
• հարպոչուկային, նախասրբանային կիստաներ:
Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ թոքերի, բրոնխների, թոքամզի, ստոծանու և այլ օրգաններիվ րա:
Մշակվել և գործնականում ներդրվել են կրծքավանդակի պատի և պլևրալ խոռոչի պլաստիկ վերականգնման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև հետվիրահատական բարդությունների կասեցմանն ուղղված վիրահատությունները: Կլինիկայում լայնորեն կիրառվում են վիրահատության քիչ տրավմատիկ եղանակները՝ թորակասկոպիկ և էնդոսկոպիկ (WATS) տեսանկարահանվող վիրաբուժական միջամտությունները, որոնք ժամանակակից կրծքային վիրաբուժության ժամանակակից մեթոդներ են:
Կրծքավանդակի վիրաբուժությունն ընդգրկում է հետևյալ հիվանդությունների վիրահատական բուժումը.
• բրոնխաթոքային համակարգի զարգացման արատներ (ստոծանիական ճողվածքներ, շնչափողի և բրոնխների ստենոզ, թոքի ատելէկտազ, թոքի սեկվեստրներ, կիստաադենոմատոզային մալֆորմացիաներ, բրոնխաթոքային կիստաներ և այլն),
• ԱՍՈւ վերին հատվածների զարգացման արատներ (կերակրափողի ստենոզ, կերակրափողի ատրեզիա, շնչափողակերակրափողային խուղակներ, կերակրափողի դիվերտիկուլ և այլն),
• թոքի տարբեր ծագման կիստաներ,
• միջնորմի բարորակ նորագոյացություններ,
• կրծքավանդակի ձևախախտում,
• կերակրափողի հետվնասվածքային, պեպտիկ, հետայրվածքային ստենոզներ, շնչափողի ցանկացած ծագման ստենոզ,
• թոքերի անոթային մալֆորմացիաներ:
Բաժանմունքում լայնորեն կիրառվում են մինի-ինվազիվ տեխնոլոգիաներ (կրծքային վիրահատությունների մոտավորապես 70%-ն իրականացվում է տեսաթորակասկոպիայի կիրառմամբ): Թոքային հյուսվածքի հնարավորինս պահպանումը հաջողվում է իրականացնել նեոդիմային YAG-լազերի օգնությամբ, որի կիրառումը հատկապես անհրաժեշտ է թոքից բազմաթիվ մետաստազների հեռացման դեպքում:
Ներդրված են պլաստիկ վիրահատություններ՝ ողնաշարի և ողնաշարային խողովակի վնասումներով, ինչպես նաև պառկելախոցերով հիվանդների համար: Իրականացվում է կրծքագեղձի ցանկացած վիրահատություն. կրծքի չափերի և ձևի փոփոխություն կրծքի հեռացումից հետո կամ բնածին արատների դեպքում: Բաժանմունքում հաջողությամբ իրականացվում են նաև լապարասկոպիկ և էնդովիդեոսկոպիկ վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվող մինի-ինվազիվ կրծքային վիրաբուժական միջամտություններն են.
1.միջնորմի ավշային հանգույցների և թոքի թորակասկոպիկ բիոպսիա,
2.միջնորմի կիստաների և ուռուցքների թորակասկոպիկ հեռացում՝ ներառյալ թիմէկտոմիան տարածուն միասթենիայի դեպքում, թորակասկոպիկ վիրահատություններ՝սպոնտանպնևմոթորաքսի, ափայինհիպերհիդրոզի, թոքերիէմֆիզեմայի, պլևրիտիկապակցությամբ,
3.թոքերի բարորակ և չարորակ նորագոյացությունների կապակցությամբ իրականացվող բոլոր վիրահատությունները,
4.թոքի մետաստատիկ ուռուցքների և քաղցկեղի համալիր բուժում՝ ներառյալ թոքի մասնահատումը նեոդիմային YAG-լազերի կիրառմամբ,
5.կերակրափողի դիվերտիկուլների և ուռուցքների կապակցությամբ իրականացվող բոլոր վիրահատությունները,
6.շնչափողի և բրոնխների ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն՝ ներառյալ շնչափողի ստենոզների և շնչափողակերակրափողային խուղակների ժամանակ իրականացվող վիրահատությունները,
7.ստոծանիական ճողվածքների վիրահատական բուժում,
8.էխինոկոկոզի և թոքերի այլ մակաբուծային հիվանդությունների վիրահատական բուժում:
Իրականացվում են նաև մինի-ինվազիվ որովայնային վիրահատական միջամտություններ հետևյալ դեպքերում.
• սուր ապենդիցիտի բարդացած և չբարդացած ձևեր,
• պերիապենդիկուլյար ինֆիլտրատներ և աբսցեսներ,
• սուր խոլեցիստիտ,
• լեղաքարային հիվանդություն,
• աճուկային ճողվածքներ,
• սերմնալարի և ամորձու երակների վարիկոզ լայնացում,
• Մեկելի դիվերտիկուլիտ,
• աղիների թափածակում,
• կպումային աղիքային անանցանելիություն:
Նորագույն սարքավորումներով հագեցվածության, մասնագիտական բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ բաժանմունքում իրականացվումեն ոչ միայն բարդ, այլև եզակի կրծքային ուորովայնային վիրահատություններ:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն