Ուրոլոգիան բժշկության ոլորտներից է, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի կանանց, տղամարդկանց և երեխաների միզասեռական համակարգի օրգանների ֆունկցիայի խանգարման հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման բազմադիսցիպլինար մոտեցումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ` այդպիսի հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնության օպտիմալացման նպատակով հնարավոր եղավ համախմբել ոչ միայն ուրոլոգներին, այլ նաև անդրոլոգներին, էնդոկրինոլոգներին, ռադիոլոգներին, օնկոլոգներին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին, Էրեբունի ԲԿ-ի այլ մասնագետներին:
Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածության բժշկական բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում:
Բաժանմունքն առաջատար տեղ է զբաղեցնում բժշկական ծառայությունների մատուցման, կանանց և տղամարդկանց միզատար ուղիների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների հիմնարար հետազոտության և բուժման նորարարական ռազմավարությունների ներդրման բնագավառում:
Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժման վրա՝ բարդ վիրահատությունները ներառյալ: Մեծ նշանակություն է տրվում նաև հիվանդի կյանքի որակի լավացմանը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Բաժանմունքի լավագույն վիրաբույժները կատարում են նվազագույն ինվազիվ վիրահատություններ՝ կիրառելով կրիովիրաբուժական, լազերային և լապարասկոպիկ եղանակները:
Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում են.
Ուրոլոգիական բաժանմունքն ունի 3 վիրասրահ` նախատեսված հեռահար քարափշրման, էնդոսկոպիկ, ինչպես նաև բաց և լապարասկոպիկ վիրահատությունների համար:
Ուրոլոգիական բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները հիվանդների նախավիրահատական, հետվիրահատական, վերականգնողական շրջանների և անհրաժեշտ խնամքի համար:
- Siemens տրանսռեկտալ էխոզոնդ,
- Siemens Modularis Variostar լիթոտրիպտոր,
- Storz նեֆրոսկոպ,
- Wolf ընկերության «Կոբրա» ճկուն ուրեթերոռենոսկոպ,
- էլեկտրոկինետիկ, պնևմատիկ, լազերային կոնտակտային լիթոտրիպտորներ,
- էնդոսկոպ,
- ուրոլոգիական լազեր (Mega Pulse, Richard Wolf), 2013 թ.:
- Միզաքարային հիվանդության (ՄՔՀ) բոլոր ձևերի ախտորոշում, բուժում և կանխարգելում:
- Տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգերի ցանկացած տեսակի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում:
- Վերին և ստորին միզուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ բնածին և ձեռքբերովի նեղացումների, յաթրոգեն վնասվածքների դեպքում:
- Կանացի անմիզապահության վիրահատական և կոնսերվատիվ բուժում:
- Տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ սերմնալարի վարիկոզ լայնացման դեպքում անտեգրադ սկլերոթերապիայի կիրառում:
- Անհետաձգելի ուրոլոգիական շուրջօրյա օգնության ցուցաբերում, այդ թվում՝ միզասեռական համակարգի ցանկացած տեսակի և բարդության վնասվածքների state of the art ախտորոշում և բուժում:
- Վերին միզուղիների ախտաբանությունների դեպքում՝ լապարասկոպիկ և ռետրոպերիտոնեասկոպիկ միջամտություններ:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն