Պլաստիկ վիրաբուժությունը գնալով ավելի արդիական և հայտնի է դառնում հանրության հասարակական կյանքում: Մարդկության ձգտումը` գեղեցկության և ներդաշնակության բերում է բժշկության այս ոլորտի բուռն զարգացմանը` գրավելով մարդկանց գիտակցության բոլոր նոր դիրքերը:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Էրեբունի ԲԿ-ի ժամանակակից, լավ հագեցած ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն է ծավալում էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորոտում: Բաժանմունքը հիմնադրվել է 2000թ. և այսօր հանրապետության առաջատար կենտրոններից է: Բաժանմունքի մասնագետները հաջողությամբ գործունեություն են ծավալում ինչպես էսթետիկ և կոսմետիկ, այնպես էլ վերակառուցողական-վերականգնողական վիրաբուժության ոլորտում և Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ են: Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ: Մասնագետների բարձր որակավորումը, փորձը և աշխատանքի թիմային ոճը նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների հաջողության գրավականն են:
Փոխպատվաստվող լաթերի վիրաբուժությունը, հյուսվածքների համակցված դեֆեկտների վերակառուցումը, դաստակի վիրաբուժությունը, ծայրամասային նյարդերի, զարգացման արատների վիրաբուժությունը, ռեկոնստրուկտիվ օնկովիրաբուժությունը, վերջույթների ծանր վնասվածքների և հետվնասվածքային բարդությունների համալիր վիրաբուժական վերականգնումը բաժանմունքի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բնագավառում: Միկրովիրաբուժության ժամանակակից ձեռքբերումները հաջողությամբ կիրառվում են մեր մասնագետների կողմից բժշկության հարակից ոլորտներում՝ ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, տրանսպլանտոլոգիայում, ընդհանուր վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, նյարդավիրաբուժության և անոթային վիրաբուժության մեջ:
Տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների թիվը՝ ուղղված մարմնի տարբեր մասերի ձեռքբերովի և տարիքային փոփոխությունների վերացմանը: Ռինոպլաստիկան եղել և մնում է ամենատարածված էսթետիկ վիրահատությունը ինչպես մեր, այնպես էլ հանրապետության բոլոր կլինիկաներում: Մեծ տարածում է գտնում նաև կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժությունը, դեմքի վիրաբուժական երիտասարդացումը, մարմնի ուրվագծային պլաստիկան, որովայնի առաջային պատի հետծննդաբերական ձևախախտումների վերացումը, իմպլանտների օգնությամբ ձևախախտումների շտկումը, դիմախաղի և տարիքային կնճիռների վերացումը կամ հարթեցումը:
Վերականգնողական. | |
|
Էսթետիկ. | |
|
Բաժանմունքի մասնագետները պարբերաբար մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում, զբաղվում գիտական գործունեությամբ, մասնակցում տարբեր գիտաժողովների և հանդես գալիս զեկույցներով: Նրանք արդյունավետ համագործակցում են նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուժհիմնարկների հետ:
Բաժանմունքում սովորում և մասնագիտանում են Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորները՝ ԵրՊԲՀ ամբիոնի դոցենտ, Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության բաժանմունքում կարելի է շտկել գրեթե ամեն ինչ. այստեղ կատարվում է պլաստիկ վիրահատությունների լայն սպեկտր մարմնի բոլոր մասերի վրա:
Բաժանմունքում առկա են.
- մանրադիտակ,
- էնդոսկոպիկ սարքավորումներ,
- համալրված միկրովիրաբուժական գործիքների հավաքածու,
- ռադիոալիքային վիրադանակ,
- դոպլերֆլոումետր:
Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ, ինչպես նաև կատարել բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ և ռեկոնստրուկտիվ միջամտությունների բազմաթիվ այլ տեսակներ:
Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները վերականգնողական և էսթետիկ վիրահատություններն են.
Վերականգնողական, վերակառուցողական վիրահատությունների տեսակներն են՝ | |
|
|
Էսթետիկ վիրահատությունների տեսակները. | |
|
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն