Մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը ժամանակակից բժշկության ամենաարդիական և արագ զարգացող ուղղություններից է: Ի տարբերություն վիրաբուժության ավանդական եղանակների` մինիմալ-ինվազիվ վիրաբուժության ժամանակ բարդությունները զգալիորեն քիչ են, այդ թվում՝ կպումային հիվանդությունը, ճողվածքները, հետվիրահատական վերքերի բորբոքումը և այլն: Նվազագույն վնասվածքը զգալիորեն կրճատում է հիվանդների ապաքինման ժամկետները:
Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունքի գործունեությունն իրականացվում է որովայնային վիրաբուժության կազմում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան: Կիրառելով հատուկ տեխնիկա՝ մանրադիտակներով մինի խցիկներ, օպտիկամանրաթելային լուսավորում և բարձր թույլտվության մոնիտորներ, մասնագետներն իրականացնում են փոքր կտրվածքներով վիրահատություններ, որոնք ավարտվում են մեկ կամ երկու կարով: Այսպիսով, հյուսվածքների վնասումը հասցվում է նվազագույնի, հետվիրահատական շրջանում ցավերը լինում են աննշան, իսկ հիվանդանոցում գտնվելու ժամանակը զգալիորեն կրճատվում է:
Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս իրականացնել նաև փոքր ծավալով միջամտություններ. ախտորոշիչ և բուժական պունկցիաներ, դրենավորում՝ լրացուցիչ վիրահատական միջամտություններից խուսափելու նպատակով:
Մինիմալ-ինվազիվ վիրահատություններն ունեն մի շարք առավելություններ.
- փոքր կտրվածքների շնորհիվ հիվանդներն ավելի հազվադեպ են այնպիսի ցավ զգում, որի համար անհրաժեշտ լինեն ցավազրկող դեղեր,
- ի տարբերություն ավանդական բաց վիրաբուժության` վիրահատությունից հետո հիվանդի աղիների նորմալ գործունեությունը, ինչպես նաև աշխատունակությունը, վերականգնվում են ամենակարճ ժամանակում,
- զգալիորեն լավանում է հիվանդի վիճակը և նրա կյանքի որակը, կրճատվում են հոսպիտալացման ժամկետները,
- մինիմալ-ինվազիվ վիրահատություններն առավել պակաս են վնասում հարևան հյուսվածքային կառուցվածքները՝ հնարավորություն տալով խուսափել վիրահատության ժամանակ արյան զգալի կորստից:
Իր գործունեության ընթացքում բաժանմունքը ղեկավարվում է միջազգային ուղեցույցներով և չափանիշներով: Բաժանմունքում անարդյունավետության ցուցանիշները և վիրահատական միջամտություններից հետո բարդությունների մակարդակն աննշան են և համեմատելի են ընդունված միջազգային չափանիշներին:
Բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք իդեալական են բարձր ճշգրտություն և պատասխանատվություն պահանջող ամենաբարդ վիրահատությունների իրականացման համար, այդ թվում՝ լապարասկոպիկ Dyonics սարքով, գերձայնային AutoSonix դեստրուկտորով, «բաց վիրաբուժության» համար անհրաժեշտ գործիքների հավաքածուով:
Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.
- լապարասկոպիկ վիրաբուժությունը,
- բարիատրիկ վիրաբուժությունը,
- մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունն ուռուցքաբանության մեջ,
- հեպատոբիլիար մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը,
- որովայնային մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը :
Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունքում բուժվում են որովայնի խոռոչի օրգանների (այդ թվում՝ լյարդ, լեղապարկ, ստամոքս, հաստ և բարակ աղիներ, ենթաստամոքսային գեղձ) հիվանդությամբ տառապող պացիենտները: Իրականացվում է նաև տարբեր տեղակայման ճողվածքների բուժում: Կիրառելով ստամոքսի օղակավորման, շունտավորման տարբեր ձևերը, գաստրոպլաստիկայի թևքային եղանակը` կազմակերպվում է ճարպակալում ունեցող պացիենտների բուժումը (բարիատրիկ վիրաբուժություն):
Վերջին երկու տարիների ընթացքում բաժանմունքում իրականացվել է ավելի քան 500 լապարասկոպիկ վիրահատություն: Ապենդիցիտի և լեղաքարային հիվանդության ժամանակ 98% դեպքերում միջամտությունն իրականացվում է լապարասկոպիկ եղանակով:
Բաժանմունքում իրականացվել են բարդ լապարասկոպիկ վիրահատություններ, ինչպես օրինակ` ուղիղ աղու առաջային ռեզեկցիան, սիգմայաձև աղու ռեզեկցիան, հեմիկոլէկտոմիան, թևքային գաստրոպլաստիկան և պանկրեատոդուոդենալ ռեզեկցիան:
Իր գործունեության ընթացքում բաժանմունքը ղեկավարվում է միջազգային ուղեցույցներով և չափանիշներով: Բաժանմունքում արդյունավետության ցուցանիշները և վիրահատական միջամտություններից հետո բարդությունների մակարդակը համեմատելի են ընդունված միջազգային չափանիշների հետ:
Մինիմալ-ինվազիվ վիրահատությունների սպեկտրը.
Վիրահատություններ ուղիղ աղու վրա. |
||
|
||
Վիրահատություններ հաստ աղու վրա. | ||
|
||
Վիրահատություններ կույր աղու վրա. | ||
|
||
Վիրահատություններ բարակ աղու վրա. | ||
|
||
Վիրահատություններ ստամոքսի վրա. | ||
|
||
Վիրահատություններ փայծաղի վրա. | ||
|
||
Վիրահատություններ մակերիկամների վրա. | ||
|
||
Վիրահատություններ լյարդի վրա. | ||
|
||
Վիրահատություններ լեղապարկի վրա. | ||
|
||
Վիրահատություններ ստոծանու վրա. | ||
|
||
Վիրահատություններ որովայնի խոռոչում. | ||
|
||
Վիրահատություններ աճուկային շրջանում. | ||
|
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն